Գիտնականները բանջարեղենից ստեղծել են մսի լիարժեք փոխարինող
Աշխարհ
Գիտնականները ստեղծել են մսի լիարժեք փոխարինող, որն ընդհանրապես չի տարբերվում իրական մսից՝ արտաքին տեսքով և համով։ Իրականում «կեղծ միսը» 100 տոկոսով բաղկացած է բանջարեղենից, գրում է The Times of India-ն։
Այն ստեղծած գիտնականների խոսքերով՝ մսի փոխարինողի արտադրությունն էկոլոգիապես անվտանգ է։ Բացի այդ, Եվրամիության բնակիչների մեծ մասը բայոյապես պատրաստ է հրաժարվել մսից, իսկ բնության մեջ գոյություն ունեն բազմաթիվ բույսեր, որոնք ի զորու են փոխարինել այն։
«Մեր նպատակն է մսի բուսական փոխարինողի լայնածավալ արտադրությունը։ Այն պետք է լինի հյութալի, բուրումնավետ՝ իսկական մսի նմանությամբ։ Նաև էական է պահպանման երկարատև ժամկետն ու հարաբերականորեն էժան գինը»,- ասել է գիտնականներից մեկը։
Հայտնի է դարձել, որ նոր «մսի» ստեղծմանը մասնակցում են Բնական պաշարների վիենական համալսարանի գիտնականներն ու 11 ոչ մեծ ընկերություն, որոնք զբաղվում են սննդի արդյունաբերությամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ