«ՍԱՍ»-ի Արտակի «նոու հաուն»
Հասարակություն
Ինչքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան թեժանում է նախընտրական պայքարը, իսկ քարոզչական հնարքները դառնում են ավելի հնարամիտ և առանձին դեպքերում նույնիսկ զավեշտալի։ Լուրեր.com–ի ունեցած տեղեկություններով՝ նախընտրական քարոզչության հերթական հնարամիտ դրսևորումը զվարճացրել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի 4-րդ ընտրատեղամասի կանանց և աղջիկներին (ինչը, մեր կարծիքով, թերևս տխրեցրել է նույն համայնքի 5-րդ ընտրատեղամասի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին)։ Մարտի 8-ի տոնական տրամադրությանը և տոնի բուն բովանդակությանը համապատասխան՝ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը հնարավորություն է ընձեռնել վերոհիշյալ ընտրատեղամասի կանանց ու աղջիկներին այցելել գեղեցկության սրահներ և անվճար հարդարել վարսերը։ Սակայն թե ինչպե՞ս են կանայք և աղջիկներն ապացուցել, որ իրենք բնակվում են 4-րդ ընտրատեղամասի տարածքում, թերևս պետք է գուշակել։
Արտակ Սագսյանի PR-ով զբաղվող մասնագետները, կարծես թե, որոշել են «ՍԱՍ–ի Արտակ» մականունը փոխարինել մեկ ուրիշով... Լուրեր.com–ի հետ զրույցում արաբկիրցիներից մեկը կատակեց՝ ասելով, որ գուցե աշխատավորների օրն էլ՝ մայիսի 1-ին, Արտակ Սարգսյանը «կոշիկի տակացուներ» բաժանի Արաբկիր վարչական շրջանի 4-րդ ընտրատեղամասի բոլոր աշխատավորներին։ Հուսանք, որ ի վերջո մեր քաղաքական գործիչները կփորձեն իրենց պայքարը մղել ավելի քաղաքական և գաղափարական հարթության վրա, այլ ոչ թե էժանագին և անհասկանալի PR ակցիաներով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը