BBC. Լոնդոնի դատարանը վճռել է Ասանժին էքստրադիցիայի ենթարկել
Աշխարհ
Լոնդոնի գերագույն դատարանը մերժել է Ջուլիան Ասանժի` իրեն Շվեդիա չարտաքսելու հայցը:
Դատարանը որոշել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու հատկանիշներով Շվեդիայում հարուցված քրեական գործով վերջինիս իրեն Շվեդիա չարտաքսելու հայցը թողնել ուժի մեջ: Հիշեցնենք, որ Ասանժը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում 2010-ի դեկտեմբերին: Հուլիսին Լոնդոնի Գերագույն դատարանը հետաձգել էր այս գործի վերաբերյալ դատական վարույթը:
Սակայն Ասանժը հերքում է իր դեմ ուղղված մեղադրանքները` համարելով, որ իր դեմ քաղաքական պատվեր է իրականացվում:
Ավելի վաղ հիմնադրի փաստաբանները հայտարարել էին, որ Ասանժին մեկ տարուց ավել տնային կալանքի տակ պահելուց հետո արտաքսելը անօրինական և անարդարացի կլինի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ