«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային ծրագրի մեկնարկը
Գիտություն և Մշակույթ
Ս. թ. նոյեմբերի 3-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային ծրագրին նվիրված մամուլի ասուլիս, որին անմիջապես կհաջորդի մարզի գեղարվեստի դպրոցների սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը և համերգային ծրագիր:
«Մենք ենք, մեր մարզը» ծրագիրը մեկնարկել է 2008 թ. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ` միտված ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը:
2008-2011 թթ «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային ծրագրին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզերի' արվեստի, երաժշտական դպրոցների, մշակույթի տների սաները, ինչպես նաև անհատ կատարողներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում