Թուրքիայում հարձակում են գործել Էրդողանի գովազդային ավտոմեքենայի վրա
Թուրքիա
Ադանայի նահանգի Քոզան (պատմական Կիլիկիայի Սիս մայրաքաղաք) քաղաքում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գովազդն իրականացնող ավտոմեքենայի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական haberler.com լրատվական կայքը, Վարսասկներ թաղամասում հարձակվողները մահակներով եւ դանակներով հարվածներ են հասցրել ավտոմեքենային, ծակել դիմացի անվադողը, ջարդել դիմապակին եւ մեծ նյութական վնաս հասցրել: Ավտոմեքենայի վարորդը պատմել է, որ հարձակվել են իր մոտ հանկարածակի կանգ առած ավտոմեքենայից դուրս եկած իրեն անծանոթ երեք անձինք եւ մեքենան ջարդելուց հետո անմիջապես դիմել փախուստի: Ոստիակնությունը որոնումներ է սկսել հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)