Սիրիայի ընդդիմությունը մերժել է Քոֆի Անանի առաջարկը
Մերձավոր Արևելք
Սիրիայի Ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Գալյունը մերժել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար, ՄԱԿ–ի և Արաբական երկրների լիգայի կողմից Սիրիայի հարցով հատուկ բանագնաց նշանակված Քոֆի Անանի առաջարկը, հաղորդում է BBC Russian–ը։
Ըստ Գալյունի` բանակցություններ սկսելու գաղափարը «գործող ռեժիմի հետ, որը շարունակում է սպանել իր հայրենակիցներին», անընդունելի է։
Նախօրեին ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ դեմ է Սիրիայում ցանկացած ռազմական միջամտությանը` նշելով, որ նման գործողությունները կարող են էլ ավելի խորացնել իրավիճակը։
Շաբաթ օրը Դամասկոս նախատեսված այցից առաջ, ՄԱԿ–ի նախկին Գլխավոր քարտուղարը նշել է, որ Սիրիայի խնդրի լուծումը տեսնում է միայն դիվանագիտական հարթությունում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)