Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
Արտակարգ Պատահար
Այս գիշեր և մարտի 10-ին արևելյան շրջաններում տեղումները կպահպանվեն՝ Տավուշում և Գեղարքունիքում՝ տեղ-տեղ, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը կնվազի և գիշերը, և ցերեկը 2-4 աստիճանով: Այս մասին ասված է Հայպեդհիդրոմետ ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, ուշադրություն, առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին' մերկասառույց:
Երևանում այս գիշեր և մարտի 10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը, ինչպես և կանխատեսվել էր, զգալի կնվազի: Հնարավոր է քամի 7-10մ/վ: Գիշերը կլինի -6-8, ցերեկը +2+4, երեկոյան +1+3:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը