Վատիկանում բարձր է փողերի լվացման հետ կապված հանցագործությունների հավանականությունը. The Financial Times
Աշխարհ
ԱՄՆ-ն առաջին անգամ Վատիկանն ընդգրկել է այն պետությունների ցուցակում, որոնցում բարձր է փողերի լվացման հետ կապված հանցագործությունների հավանականությունը, գրում է The Financial Times-ը։
«Ցուցակում Վատիկանի անունն ավելացվել է, թեև Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը ջանքեր էր գործադրում դրանից խուսափելու համար»,- գրում է թերթը։
Արդյունքում Վատիկանը հայտնվել է աշխարհի 68 երկրների ցուցակում, որոնք ԱՄՆ-ի անհանգստությունն են առաջացնում փողերի լվացման խնդրի առնչությամբ։ Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով՝ «Վատիկանի ընդգրկումը համապատասխան ցուցակ չի հանդիսանում ֆինանսական հանցագործությունների հետ կապված կոնկրետ գործերի արդյունք»։
«Այդ փաստն այն իրավիճակի արտահայտումն է, երբ երկրի ֆինանսական համակարգը կարող է օգտագործվել հանցագործների կողմից՝ փողերի լվացման համար»,- շեշտել են փորձագետները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ