Առնոլդ Շվարցենեգերը վերադառնում է
ԱՄՆ
Աշխարհահռչակ կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերը վերջնականապես որոշեց հրաժեշտ տալ քաղաքականությանը և վերադառնալ կինոարտադրության ոլորտ։ Կալիֆորնիայի նախկին նահանգապետը պատրաստվում է վերհիշել երիտասարդ տարիները՝ նկարահանվելով «Անհայտ զինվորը» (The Unknown Soldier) մարտաֆիլմում։
«Իմ հերթական նախագիծը կդառնա «Անհայտ զինվորը»,– մեջբերված են Շվարցենեգերի խոսքերը The Arnold Fans կայքում զետեղված հաղորդագրության մեջ,– որը մենք կյանքի կկոչենք Bandito Brothers–ի հետ միասին, որոնք նկարահանել են «Արժանապատվության օրենք» կինոհիթը։ Նրանց հաջողվել է ծախսել 4 մլն դոլար և ստանալ ֆիլմ, որն արժե 100 մլն»։
Նկարահանումները կսկսվեն հունիսին։ Կինոդերասանը հույս ունի, որ մինչ այդ նրա վնասված ուսը լիովին կառողջանա և նա կկարողանա ինքնուրույն կատարել բոլոր հնարքները, հայտնում է kinomania.ru կայքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)