Ջեյմս Քեմերոնը չի բացառում Մարիանյան փողրակ սուզվելու հավանականությունը
ԱՄՆ
Հայտնի է դարձել, որ հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հնարավոր է հատուկ տեխնիկայի միջոցով սուզվի Մարիանյան փողրակ։ Այս մասին ասված է աշխարհահռչակ ռեժիսորի և National Geographic հեռուստաալիքի համատեղ մամլո հաղորդագրության մեջ, հայտնում է kinonews.ru–ն։
11.2 կմ խորությամբ փողրակ սուզվելու համար օգտագործվելու է հատուկ տեխնիկա, որը կկարողանա երկար ժամանակ դիմանալ ջրի սարսափելի ճնշմանը։ «Deepsea Challenge» անվանումը կրող նախագծի նպատակը գիտական փաստերի հավաքագրումն է և վավերագրական ֆիլմի նկարահանումը։ Շատ հնարավոր է, որ ձեռք բերված գիտելիքները հետագայում Քեմերոնը կօգտագործի «Ավատար» սուպերհիթի սիկվելի նկարահանման ժամանակ։
Հիշեցնենք, որ Մարիանյան փողրակի հատակ առաջին ու վերջին սուզման դեպքը գրանցվել է 1960 թվականի հունվարի 23-ին՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Տրիեստ» անունը կրող բատիսկաֆի միջոցով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)