Անջելինա Ջոլին կհրաժարվի նկարահանումներից հանուն ընտանիքի
Աշխարհ
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի աստղային զույգը վաղուց է հայտարարել այն մասին, որ պատրաստ է թողնել կարիերան՝ իրենց ընտանիքի հետ լինելու համար։ Այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, որոնց արդյունքում ծնվեցին նոր վարկածներ այն մասին, թե ինչու է ուզում աշխարհահռչակ զույգը, իր հռչակի կիզակետում, դիմել նման քայլի։ Դրան նպաստեց նաև ինքը՝ Անջելինա Ջոլին, երբ վերջերս հայտարարեց, որ չի ցանկանում, որ իր երեխաները նմանվեն իրեն։
«Մենք երկուսս էլ ցանկանում ենք ավելի երկար ժամանակ անցկացնել մեր երեխաների հետ։ Շատ շուտով նրանք կմտնեն պատանեկության դժվարին շրջանը, և անընդհատ անհրաժեշտ է լինելու նրանց հետևել։ Մեր բախտը բերել է այսքան պահանջված լինելու առումով, սակայն կարիերան ամենակարևորը չէ կյանքում»,– ասել է կինոդերասանուհին, հայտնում է tochka.net–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ