Ճապոնիայի ոստիկանությունն արձանագրել է ինքնասպանությունների թվի աճ՝ 2011-ի երկրաշարժից հետո
Աշխարհ
2011-ի մարտին Ճապոնիայում տեղի ունեցած տարերային աղետը՝ երկրաշարժը, ազդել է ինքնասպանությունների թվի վրա՝ նպաստելով այդ ցուցանիշի կտրուկ աճին։ Այս եզրահանգմանն է եկել Ճապոնիայի ոստիկանության գլխավոր վարչությունը՝ ամփոփելով տարեկան զեկույցները։
Անցած տարվա մայիսին ինքնասպան եղած մարդկանց թիվն աճել է 24 տոկոսով՝ համեմատած ապրիլ ամսվա հետ և կազմել է 3375 մարդ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ողջ տարվա կտրվածքով։ Այս հանգամանքը մասնագետները կապում են տարերային աղետի առաջացրած հետևանքների՝ սթրեսի, հարազատների և ապրուստի միջոցների կորստի հետ կապված։
2011 թվականի տվյալներով՝ Ճապոնիայում ինքնասպանություն է գործել 30.6 հազար մարդ և արդեն 14 տարի է՝ ճապոնիայում ինքնասպանությունների ցուցանիշը չի իջնում 30.000–ից, հաղորդում է РИА Новости–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ