Սաուդյան Արաբիայի արքայազնը մեկնել է ԱՄՆ՝ բուժզննման
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ, թագավորության ներքին գործերի նախարար Նաիֆ բեն Աբդել Ազիզ ալ–Սաուդը մեկնել է ԱՄՆ բուժզննման նպատակով, հայտնել է թագավորության համապատասխան ներկայացուցիչը։
«Թագաժառանգ, փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Նաիֆն այսօր մեկնել է ամերիկյան Կլիվլենդ քաղաք՝ նախատեսված բժշկական հետազոտության համար»,– ասված է հայտարարության մեջ, հայտնում է РИА Новости–ին։
Անցած տարվա հոկտեմբերին 78-ամյա արքայազնը գահաժառանգ դարձավ իր ավագ եղբոր մահվանից հետո, որը մահացել է ԱՄՆ–ի հիվանդանոցներից մեկում։ Արևմտյան որոշ լրատվամիջոցների տեղեկություներով՝ ծեր արքայազն Նաիֆը տառապում է շաքարային դիաբետով և օստեոպորոզով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ