Օբաման այսօր կշնորհավորի Վլադիմիր Պուտինին. Սպիտակ տուն
ԱՄՆ
Այսօր՝ մարտի 9-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կշնորհավորի Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, հայտնել է Սպիտակ տան լիազոր ներկայացուցչի տեղակալ Ջոն Էռնեստը լրագրողների հետ հանդիպմանը։
«Նախագահը կզանգի Վլադիմիր Պուտինին Վիրջինիա ուղևորվելու ճանապարհին»,– մեջբերում են Էռնեստի խոսքերը լրագրողները։
Բազմաթիվ ԶԼՄ–ներ քննարկման առարկա էին դարձրել այն հանգամանքը, որ Օբաման չի շնորհավորել Պուտինին ընտրվելու կապակցությամբ։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Կարնին անցած բրիֆինգի նախօրեին մեկնաբանել է այդ փաստը երկու պաշտոնյաների խիստ ծանրաբեռնված գրաֆիկով՝ կոչ անելով չփնտրել այլ ենթատեքստեր և պատճառներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)