Թուրքիայի վարչապետը դժգոհ է Գերմանիայի դիրքորոշումից
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր դժգոհությունն է հայտնել՝ կապված Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում Գերմանիայի դիրքորոշման հետ:
Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Բեռլինում երկու երկրների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ, որի շնորհիվ գրեթե մեկ միլիոն թուրք կարողացել է հեշտությամբ տեղափոխվել Գերմանիա աշխատելու նպատակով: Հաղորդում է թուրքական Hurriyet-ը:
Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել Թուրքիայի լիիրավ անդամակցությանը եվրոպական ընտանիքին: Վերջինս նաև մեղադրում է Գերմանիայում բնակվող թուրք ընտանիքներին գերմանական հասարակությանը դժվարությամբ ինտեգրվելու մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)