«Սոչիում դեռ ոչ մի լուրջ պայմանավորվածություն չի ձեռքբերվել»
Բլոգոսֆերա
Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկ հիմա լուրջ: Սոչիում դեռ ոչ մի լուրջ պայմանավորվածություն չի ձեռքբերվել: Ի՞նչ կարելի ա արձանագրել էս պահի դրությամբ.
- Սերժն ու Ալիևը իրար կծմծեցին (ինչ խոսք, Սերժը լոմեց բառանին),
- Ալիևը ինչ որ ստանդարտ տեքստ ասեց, իսկ Սերժը ավելի խորը բան ասեց. թե նայեք ձեր հարմարությանը, թե ուզում եք հիշեցնենք ձեզ 90-ականների իտոգը (մեր դեմ զենքով չի կարելի), կհիշացնենք, իսկ եթե ուզում եք խաղաղ՝ ուրեմն պատրաստ եղեք զիջումների ու դա ասեց դիվանագիտական առումով ծայրաստիճան հեգնական տոնով:
- Պուտինը խուսանավեց ու ֆիքսեց երկու կողմերի մոտ հնչած հաշտեցնող նոտաները:
- Հիմնական բանակցությունները լինելու են վաղը՝ իզուր չեն նապագահները բարձրաստիճան պաշտոնյաների հետ գնացել: Եթե ինչ որ բան պայմանավորվեն, էդ վաղն ա լինելու ու էլի փաստ չի:
- Ըստ իս, Սերժը հիմա ալիքի վրա ա ու պետք ա օգտվի էս իրավիճակից ստացված իր առավելություններից՝ բանկցությունների այս ռաունդում՝ Ալիևից զիջումներ կորզելու հարցում (խոսքի՝ դիպուկահարների ու հատուկ նշանակության զորքերի հետքաշում առաջին գծից), կամ էլ՝ օգտվելով էականորեն աճած ներքին վարկանիշից ու այն փաստից, որ վերջին երկու շաբաթը ցույց տվեցին, որ մեր հասարակությունն էլ, բանակն էլ շատ ավելի են պատրաստ (եթե չասեմ ուզում են) պատերազմին, քան Ադրբեջանինը՝ Ալիևին էլ, տո ինչի՞ չէ, Պուտինին էլ պատին դեմ տա՝ կամ կռիվ, կամ էլ զիջումներ»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան