Էրդողանը հաղթել է Թուրքիայի նախագահական ընտրություններում
Թուրքիա
Թուրքիայի 12-րդ նախագահ է ընտրվել «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին են փաստում ընտրությունների նախնական արդյունքները:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի ներկայացրած տվյալներով՝ տարբեր ընտրատեղամասերում հաշվարկված քվեաթերթիկների արդյունքներով Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 53,05 տոկոսը: Նրա մրցակիցները՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը հավաքել են համապատասխանաբար 37,81 և 9,14 տոկոս ձայներ:
Թեպետ տարբեր ընտրատեղամասերում ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, այդուհանդերձ շատ լրատվամիջոցներ Էրդողանին շտապում են հայտարարել որպես երկրի 12-րդ նախագահ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)