Ալիևը շտապել է շնորհավորել Էրդողանին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Թուրքիա
Թուրքիայի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չհրապարակած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապել է շնորհավորել Ռեջեփ Թայիփ Էրդողանին դրանցում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ալիևն իր շնորհավորական խոսքն Էրդողանին փոխան ցել է հեռախոսազրույցի միջոցով:
Ադրբեջանի ղեկավարը Թուրքիայի նորընտիր նախագահին ցանկացել է «նորանոր հաջողություններ բարձրագույն պետական աշխատանքում»: Կողմերը մտùեր են փոխանակել նաև տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության շարունակականության մասին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան