BBC.Իսրայելը նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել
Աշխարհ
Իսրայելը Թել-Ավիվի մոտակայքում տեղադրված հրթիռակայանից բալիստիկ հրթիռ է փորձարկել:
Ըստ իսրայելցի փորձագետների` այդ համակարգը կարող է կրել միջուկային մարտագլխիկներ: Վերջին օրերին իսրայելական մամուլը լուրեր էր տարածել, թե Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Ըստ Իսրայելի ղեկավարության` հենց այդ օբյեկտներում է պաշտոնական Թեհրանը արտադրում միջուկային զենք, թեև Իրանը հերքում է այդ լուրերը: Իսրայելը Մերձավոր Արևելքում միակ երկիրն է, որը միջուկային էներգիայի արտադրություն ունի: Երեք տարի առաջ, Իսրայելը հաջողությամբ իրականացրեց բալիստիկ հրթիռների մի շարք փորձարկումներ: Հաղորդում է BBC լրատվականը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ