ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անսպասելի այցով ժամանել է Լիբիա
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այսօր անսպասելի այցով ժամանել է Լիբիա: Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները` հղում անելով Տրիպոլիի իրենց աղբյուրներին:
Հաղորդվում է, որ գլխավոր քարտուղարը Տրիպոլիում կանցկացնի մի քանի ժամ, կհանդիպի Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչների հետ: Սա նրա առաջին այցն է Լիբիա` Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ անսպասելի այցով Տրիպոլի էր ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ