Ամերիկուհին Facebook-ի միջոցով պարզել է, որ իր ամուսինն ամուսնացած է
ԱՄՆ
Երկու ամերիկուհի Facebook սոցիալական ցանցի միջոցով պարզել են, որ ամուսնացած են նույն տղամարդու հետ, հաղորդում է Газета.Ru-ն:
Կանանցից մեկը սոցցանցում մտել է «առաջարկվող ընկերների» էջ, որտեղ պատահաբար տեսել է երկրորդ կնոջն ու որոշել ուսումնասիրել նրա էջում տեղադրված լուսանկարները։ Արդյունքում այդ կնոջ հարսանեկան լուսանկարներում հայտնաբերել է իր ամուսնուն։
Պարզվել է, որ Ալան Էլ Օ՛Նիլը 2001-ին ամուսնացել է իր առաջին կնոջ հետ։ 2009-ին նա փոխել է իր անունն ու ամուսնացել երկրորդ անգամ։
Եթե տղամարդու մեղքը հաստատվի, նրան սպառնում է մինչև 1 տարի ազատազրկում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)