Էրդողանը նախագահի պաշտոնում առաջինը կայցելի Ադրբեջան
Թուրքիա
Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես անվանել է այն երկրները, որոնք պատրաստվում է առաջինն այցելել իր զբաղեցրած նոր պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անատոլու» գործակալությունը, Էրդողանն այս մասին հայտարարեÕ ¬ է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնման տարեդարձին նվիրված հավաքի ժամանակ: Թուրքիայի նորընտիր նախագահը ներկաներին տեղեկացրել է, որ իր առաջին այցերը կատարելու է Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:
Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացված նախագահական ընտրություններում, ստանալով ընտրողների քվեների 51,8 տոկոսը, երկրի նախագահ է ընտրվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ընդդիմության առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշի օգտին քվերակել են համապատասխանաբար ձայն տվողների 38.44 և 9.76տոկոսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)