Մեկնարկում է ՀՀԿ-ի համագումարը
Հայաստան
Այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ հերթական համագումարը, որին մասնակցում են ավելի քան 1500 պատվիրակներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ։
Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ու վերստուգիչ հանձնաժողովը հանդես կգան հաշվետվությամբ, որից հետո պետք է ընտրվի կուսակցության նախագահ, վերստուգիչ հանձնաժողով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ փոփոխվելու է ՀՀԿ գործադիր մարմնի կազմը։ Այսպես, այդ մարմնում են հայտնվելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ ներկայիս խոսնակ Սամվել Նիկոյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել