Այսօր Շերոն Սթոունի ծննդյան օրն է
Հասարակություն
1958 թվականի մարտի 10-ին ԱՄՆ Պենսիլվանիա նահանգում ծնվել է դերասանուհի, մոդել Շերոն Սթոունը:
Սթոունը 5 տարեկան հասակում արդեն հաճախել է դպրոց, ի դեպ՝ միանգամից 2-րդ դասարան: Սթոունը հրաշալի տիրապետել է իտալերենին: 15 տարեկանում նա ընդունվել է համալսարան: Ավելի ուշ մասնակցել գեղեցկության մրցույթին, որտեղ և պայմանագիր է կնքել «Ֆորդ» մոդելավորման գործակալության հետ և դարձել է նորաձևության երկրորդ գծի մոդել:
Շերոն Սթոունը խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում: Նրա առավել հայտնի ֆիլմերից են՝ «Հիշել ամեն ինչ», «Մկրատներ», «Հիմնական բնազդ», «Մասնագետը», «Կոտրված ծաղիկներ», «Հիմնական բնազդ -2» և այլն:
1995-ին Մարտին Սկորսեզեի «Կազինո» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհու կերպարը և այդ դերակատարման համար արժանացել է «Ոսկե Գլոբուս»-ի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը