Մարտի 8-ին ծաղիկի գինը չի՞ բարձրացել
Հասարակություն
Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ Մարտի 8-ի հետ կապված շատ ապրանքների գները միանգամից աստղաբաշխական են դառնում: Խոսքը նախ և առաջ ծաղիկների գների մասին է: Եվ զարմանալի չէ, որ այդ օրը տղամարդիկ դժգոհում են ծաղիկների թանկ գներից համար:
Լուրեր.com-ի թղթակիցը փորձեց Երևանի ծաղկավաճառներից պարզել՝ որքան են այդ օրը բարձրացել ծաղիիկների գները: Ծաղկավաճառներից շատերը հավաստիացրեցին, որ գները իրենց մոտ այդ օրը անփոփոխ է եղել: Մի քանիսն էլ ընդհանրապես չցանկացան խոսել՝ ասելով. «Մենք ընդամենը աշխատող ենք և նման տեղեկություններ չենք կարող տալ»:
Իսկ մեկ այլ վաճառակետում էլ խնդրեցին սպասել՝ մինչև կխորհրդակցեն տնօրենի հետ և նրա թույլտվությունը կվերցնեն մեզ հետ զրույցի համար, իսկ տնօրենն էլ, բնականաբար, չհամաձայնվեց: Վերջապես գտնվեց մեկը, որ անկեղծ զրուցեց մեզ հետ:
«Վաճառաքը մենք մեզ մոտ կազմակերպել ենք ոչ շատ բարձր՝ առաջվա գների համեմատ: Առաջվա գներից մեզ մոտ տարբերությունը եղել է մոտ 500 կամ 300 դրամ: Աշխատել ենք այնպես, որ մեր հաճախորդները գոհ են մնացել: Բնականաբար, Մարտի 8-ի առևտուրը չենք կարող համեմատել մնացած օրերի առևտրի հետ, քանի որ ձմռանը առևտուր գրեթե չկա, իսկ այդ օրը բոլոր մարդիկ գոնե մեկ ծաղիկ ցանկանում են նվիրել: Հիմնականում մանուշակ և ձնծաղիկ են շատ գնել, մեկական նարգիզ, կակաչ, վարդ, բայց եղել են նաև մարդիկ, որոնք գերադասել են ծաղկեփունջ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը