Ստավրոպոլում ՀՀ քաղաքացիների միկրոավտոբուսի վթարից ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստացել
Բլոգոսֆերա
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ճշտված տեղեկություններով ՌԴ Ստավրոպոլի մարզում ՀՀ քաղաքացիներին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ուղևորները լուրջ վնասվածքներ չեն եղել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը:
Ստավրոպոլի մարզում օգոստոսի 17-ին շրջվել է Երևանից Վոլգոգրադ ուղևորվող ավտոբուսը: «Մերսեդես Սպրինտերում» եղել է երկու վարորդ և 20 ուղևոր: 17 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Վարչությունից հայտնել են նաև, որ, ըստ Mercedes Sprinter ավտոբուսի վարորդի, ընթացքի ժամանակ պայթել է հետևի ձախ անիվը: Վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, և այն շրջվել է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով' վթարը տեղի է ունեցել 17.30-ի սահմաններում՝ Բուդյոնովսկ քաղաքի մոտակայքում: Տուժողներից 4-ը ՀՀ քաղաքացիներ են: Ս.Ջ.-ն (1982 թ.), Ա.Հ.-ն (ծնվ. 1999 թ.), Ս.Գ.-ն (ծնվ. 1986 թ.) տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն, իսկ Ն.Գ-ն (ծնվ. 2010 թ.) ձախ ուսի շրջանում կոտրվածքով տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալով դուրս է գրվել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան