«Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժումը մարտի վերջին կհայտնվի ֆինանսական խնդրի առաջ
ԱՄՆ
Նյու Յորքին սպառնում է դուրս մնալ ԱՄՆ–ում անցյալ տարի աշնանը սկիզբ առած սոցիալ–տնտեսական անարդարությունների դեմ շարժումից։ Ըստ «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժման կազմկոմիտեի՝ բողոքի ակցիաների կազմակերպման և քարոզչության համար ծախսվող գումարները կսպառվեն մարտի վերջին, հաղորդում է Росбалт–ը։
Ըստ Итар-Тасс–ի՝ այդ արդեն կասկածի տակ է դնում շարժման կազմակերպիչների կողմից մասշտաբային բողոքի ցույցերի անցկացման հավակնոտ ծրագիրը, որի նպատակն է շարժումը վերածել «Ամերիկյան գարնան»։
Շարժմանը սպառնում է առաջիկա ամիսներին ծրագրված բողոքի ակցիաների անցկացման համար բավարար ֆինանսական միջոցներ չունենալու հեռանկարը։
Սակայն որոշ ամերիկյան լրատվամիջոցներ հայտնել են, որ մի շարք ամերիկացի գործարարներ պատրաստվում են շարժման հիմնադրամին փոխանցել առնվազն 1.8 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժումը սկիզբ է առել Նյու Յորքում և առաջին բողոքի ակցիան անցկացրել է 2011–ի սեպտեմբերի 17–ին։ Այնուհետև շարժման ալիքը հասել է մի շարք եվրոպական երկրներ՝ Կանադա, Ավստրալիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Իսպանիա։ Նոյեմբերին, ոստիկանությունը ապամոնտաժեց ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում ցուցարարների վրանային ճամբարները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)