Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ ավտոմեքենան ներխուժել է հոծ բազմության մեջ
ԱՄՆ
Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, Վաշինգտոնում տեղի ունեցող ցույցերի ժամանակ ավտոմեքենան բախվել է բողոքի ակցիային հավաքված հոծ բազմությանը։ Ցուցարարները բողոքում են ԱՄՆ իշխանությունների կողմից իրականացվող ֆինանսա–տնտեսական քաղաքականության դեմ։
Նախնական տվյալներով երեք մարդ է վիրավորվել տեղի ունեցած միջադեպից։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին հայտնել են Կոլումբիայի շրջանի վարչական պատասխանատուները։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ ԱՄՆ–ի ժամանակով երեկոյան ժամը 10:00-ին։ Հոծ բազմության մեջ ներխուժած ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել և հարցաքննության է ենթարկվել։ Վարորդի սթափ լինելու մասին տեղեկություններ հայտնի չեն։ Այնուհետև մեքենայի վարորդն ազատ է արձակվել ոստիկանությունից և նրա դեմ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ վարորդը մեքենան վարել է երթևեկության թույլատրելի ազդանշանից հետո։ Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներն անցկացվում են ԱՄՆ իշխանությունների և խոշոր ֆինանսական կորպորացիաների կողմից վարվող ֆինանսա–տնտեսական քաղաքականության դեմ։ Բողոքի ակցիաների ալիքը տարածվել է ոչ միայն ԱՄՆ–ի տարբեր քաղաքներով, այլև աշխարհի տարբեր երկրներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)