Վլադիմիր Պուտինը վիրավորել է ռուսներին. Կոնդոլիզա Ռայս
ԱՄՆ
Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը վերացրեց երկրում քաղաքական զարթոնքը, որը շարունակվում էր վերջին մեկ տարվա ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։
«Նա վիրավորել է ռուսներին։ Շատերը կուշտ են Ռուսաստանի քաղաքական համակարգից, որը երբեմն հանդես է գալիս որպես Ռուսաստանի բնական ռեսուրսների արդյունահանման կոնսորցոիում, այլ ոչ որպես ազգային կառավարություն»,– Ռայսի խոսքերն է մեջբերում Washington Post–ը։
Սակայն, նրա կարծիքով, վարչապետի՝ մարտի 4-ի «նվաճումը» կարող է լինել Պուտինի և «պուտինիզմի» վերջին հաղթանակը»։
«Ռուսաստանի ապագան կախված է նրանից, թե ինչպես կվարվի Ռուսաստանի զարգացող միջին խավը», – ասել է Ռայսը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)