Թուրքիան Հյուսիսային Իրաք օգնություն տանող գերմանական ինքնաթիռին թույլ չի տվել վայրէջք կատարել թուրքական ռազմաբազայում
Թուրքիա
Թուրքիան Հյուսիսային Իրաքի եզդիներին օգնություն տեղափոխող գերմանական ինքնաթիռին արգելել է վայրէջք կատարել թուրքական Ինջիրլիք օդային ռազմաբազայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, այս մասին գրում են գերմանական պարբերականները՝ նշելով, որ գերմանական հատուկ ծառայությունների կողմից Թուրքիային գաղտնալսելու վերաբերյալ տեղեկությունները լրջորեն լարել են թուրք-գերմանական հարաբերությունները:
Գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը գրում է, որ թուրքական կողմից վայրէջք կատարելու թույլտվություն չտրամադրելու պատճառով օգնություն տեղափոխող ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է: Նշվում է, որ ինքնաթիռը 20 տոննա օգնություն էր տեղափոխելու Հյուսիսային Իրաք:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան