AlJazeera. Եմենում բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարներ են սպանվել
Աշխարհ
Վերջին տեղեկությունների համաձայն չորեքշաբթի օրը Եմենի Թաիզ քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ինը մարդ է սպանվել:
Մահացածների թվում կան ընդդիմության զինյալներ և քաղաքացիական անձինք: Կառավարական զորքերը գնդակոծել են Թաիզ քաղաքի մի քանի բնակելի թաղամասեր, որտեղ ցուցարարները փորձել են իրենց հսկողության տակ առնել քաղաքի առանցքային նշանակության օբյեկտները: Թաիզ քաղաքը համարվում է Եմենի առանցքային նշանակություն ունեցող քաղաքներից մեկը, որտեղ տեղի են ունենում հակակառավարական ցույցերը` պահանջելով 1978 թվականից երկիրը նախագահող Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը:
Ութ ամիս առաջ սկսված հակակառավարական ցույցերի և զանգվածային անկարգությունների ալիքը եկավ Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխություններից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ