Քոֆի Անանը բանակցություններ է վարել Բաշար Ասադի հետ
Մերձավոր Արևելք
Սիրիայի հարցով ՄԱԿ—ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը Դամասկոսում նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններ է վարել Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման շուրջ, հաղորդում է BBC–ն։
Բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։ Քոֆի Անանը նաև առանձին բանակցություններ է վարել Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ։ ՄԱԿ-ի հատուկ բանագնացը պահանջել է դադարեցնել ռմբակոծությունները և բանակցություններ սկսել ընդդիմության և Սիրիայի իշխանությունների միջև։
Սակայն Սիրիայի ընդդիմությունը պնդում է, որ շատ ուշ է բանակցություններ սկսելու համար և արդեն վաղուց բանակցությունների ժամանակն անցել է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ