Ռուսաստանի ԱԳՆ–ն և ԱՊԼ–ն Կահիրեում համաձայնեցրել են Սիրիայի իրավիճակի կարգավորման ծրագիրը
Մերձավոր Արևելք
Ռուսաստանի և Արաբական երկրների լիգայի արտգործնախարարները համաձայնեցրել են Սիրիայի իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագիրը, հաղորդում է «Ռիա նովոստի»–ն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արաբական լիգայի նախարարների հետ Կահիրեում տեղի ունեցած հանդիպումից հետո։
Ըստ Լավրովի, ծրագիրը բաղկացած է հինգ կետերից։ Դրանք վերաբերում են բռնությունները դադարեցնելուն, մոնիտորինգ կատարելու մեխանիզմ ստեղծելուն, սիրիացի ժողովրդին անհապաղ մարդասիրական օգնություն առաքելուն, Սիրիայի հարցով ՄԱԿ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանին աջակցություն ցույց տալուն և Սիրիայի ներքին խնդիրներին արտաքին միջամտությունը բացառելուն։
«Մենք կարծում ենք՝ այս հինգ կետերը սկզբունքային նշանակություն ունեն։ Դրանք վերաբերում են Սիրիայի հարցով բոլոր շահագրգիռ կողմերին», - ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)