Հետաքրքիր դեպք՝ Մարկ Տվենի կյանքից
Բլոգոսֆերա
Վիգեն Զարգարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մի անգամ Մարկ Տվենը գնացքով ճամփորդում էր Ֆրանսիայում: Նա գնում էր Փարիզի մոտ գտնվող մի փոքր քաղաք: Շատ ուշ էր: Նա շատ հոգնած էր և ցանկանում էր քնել: Նա տոմսավաճառին խնդրեց իրեն արթնացնել, երբ հասնեն այդ քաղաք և գնաց քնելու:
Վաղ առավոտյան, երբ նա արթնացավ, գնացքը արդեն Փարիզում էր:
Մարկ Տվենը շատ էր բարկացել: Նա գնաց տոմսավաճառի մոտ և բղավեց.
- Ես քեզ խնդրել էի ինձ արթնացնել: Ինչու՞ չես արթնացրել: Ես շատ զայրացած եմ քեզ վրա:
Տոմսավաճառը մի պահ նրան նայեց և ասաց.
- Դուք հնարավոր է շատ բարկացած լինեք, բայց ոչ այնքան շատ, որքան այն ամերիկացին, ում ես գնացքից իջեցրի ձեր փոխարեն»:


















































Ամենադիտված
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել