«Սարգսյանը ջարդում է ադրբեջանական կողմի բանակցային դիրքավորումը»
Բլոգոսֆերա
Հրանտ Մելիք-Շահնազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
««Բազե-2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շատ հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ։ Նա անդրադարձավ ադրբեջանական կողմի այն թեզին, իբր ռազմական գործողություններ չսկսելը' բանակցային գործընթացում զիջում է Ադրբեջանի կողմից։ Երկրի ղեկավարը հստակ ցույց տվեց, որ նման թեզը փաստարկված չէ, ավելին' ծիծաղելի է։
Նման կերպ Սարգսյանը, փաստորեն, ջարդում է ադրբեջանական կողմի բանակցային դիրքավորումը։ Այսինքն դիվանագիտական դաշտում մատերիալիզացնում է այն ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք ձեռք են բերվել մեր զինվորների կողմից մարտի դաշտում։ Հայ-ադրբեջանական բանակցությունների հետագա ընթացքի տեսակետից սա շատ կարևոր քայլ է։ Վստահ եմ' Ադրբեջանում հիմա արդեն հասկանում են, որ խնդիր ունեն ոչ միայն սահմանում, այլև բանակցությունների սեղանին։ Այս փաստը չի կարող չուրախացնել»
Կից նյութն` այստեղ:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին