Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում «Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը 36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից 

«Տեր-Պետրոսյանը փոխզիջման գաղափարի մասին խոսել է նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ անկախացած չէր»

Բլոգոսֆերա

Հարութ Ուլոյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«1997թ.-ի ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսը և ապա հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը ոչ միայն ընդդիմության, այլև արդեն իշխանական մի թևի համար առիթ հանդիսացան Տեր-Պետրոսյանին մեղադրելու «Արցախը ծախելու» մեջ: Մեղադրանքի «հիմքը» փոխզիջման գաղափարի արծարծումն էր, ու դրանից հրաժարվելու դեպքում պատերազմի վերսկսման ու շրջափակման պայմաններում Հայաստանի վիճակի վատթարացման անխուսափելիության պնդումը:

Ինչևէ, տեսնենք, թե որքանո՞վ էին այդ գաղափարներն ու պնդումները նորություն ժողովրդի, ընդդիմության, ու առաջին հերթին' իշխանական թևի համար: Մեջբերեմ Տեր-Պետրոսյանի ելույթներից հատվածներ:

«Ես ասացի, որ իմ վերլուծություններն ինձ բերել են այն համոզման, որ այսօր առճակատման ստրատեգիան արդեն սպառել է իրեն, եւ ժամանակն է անցնելու փոխզիջումների ստրատեգիային։ Փոխզիջումների մասին խոսելով՝ ես չեմ վախենում իմ վարկը կորցնելուց։ Իսկ դուք կարող եք ժողովրդի մեջ տարածել, որ ես դավաճանել եմ Արցախի գործին:», 3.09.1990թ.

«...Եթե Ադրբեջանը հանդես գա ռեալ առաջարկություններով, ուր կնշի երաշխիքներն ու իրական փոխզիջման մեխանիզմները, թե՛ մենք, թե՛ ղարաբաղցիները, կարծում եմ, ընդառաջ կգնանք։ Հայաստանը տասնյակ անգամներ է հանդես եկել նման նախաձեռնություններով, սակայն ես հիմա նույնիսկ ձեւականորեն նման իրավունք չունեմ։ Ցանկացած նախաձեռնությամբ պետք է հանդես գա Ղարաբաղը, իսկ մենք նրան գործնականում կպաշտպանենք:», 13.08.1992թ.

«Բանակցությունը տեղի է ունենում փոխզիջում ձեռք բերելու նպատակով»:, 11.11.1992թ.

«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չի հաստատվել, և չեն վերացվել Հայաստանի շրջափակումները, ոչ մի իշխանության, լինի ՀՀՇ-ական, դաշնակցական, թե կոմունիստական, չի հաջողվի քիչ թե շատ բարելավել հանրապետության սոցիալ֊տնտեսական իրավիճակը։ Սա՛ է դրության իրական պատկերը, եւ սնանկ են այլ պատճառների փնտրտուքները։...
...Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԽ-ի խաղաղարար ծրագրի ընդունումն առաջին լուրջ քայլը պետք է համարել խաղաղության հաստատման, արցախահայության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման ու հիմնահարցի փոխզիջումային լուծման ճանապարհին:», 27.05.1993թ.

«...Քանի դեռ չի լուծված արցախյան կնճիռը, Հայաստանի բնականոն զարգացումը հարցական է, եթե չասենք' անհնար։», 21.09.1993թ.

և այլն, և այլն...

Ի դեպ, ինչպես երևում է առաջին մեջբերման ամսաթվից (3.09.1990թ.), Տեր-Պետրոսյանը փոխզիջման գաղափարի մասին խոսել է նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ անկախացած չէր:

Փաստերը ցույց են տալիս, որ թե ժողովուրդը, թե ընդդիմությունը, թե, առավել ևս, իշխանությունը անհնար է ի սկզբանե տեղյակ չլինեին Տեր-Պետրոսյանի գաղափարներին ու պնդումներին: Ինչպես Տեր-Պետրոսյանն է նշել իր հրաժարականի հայտարարությունում` «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»: Եթե ժողովուրդը մոլորված էր ընդդիմության վարած ամբոխավար, ամբոխահաճո քաղաքականությամբ ու կեղծ-ազգային մաքսիմալիստական գաղափարներով, ապա «հայտնի» իշխանական թևի վարքը բացահայտ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ բացի, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ինՆպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում «Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է CNN-ի վերլուծաբան. ԱՄՆ-ն և Իրանը վերահսկվող հակամարտություն են վարում՝ խուսափելով լայնամասշտաբ պատերազմից Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ Պակիստանը Իրանին և մյուս կողմերին դեէսկալացիայի կոչ է արել՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 միջազգային մրցաշարում Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է․ Ղալիբաֆի ուղերձը Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորդանանի «Արքայազն Հասան» ամերիկյան ավիաբազային Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Իրանը հարվածել է Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում ԱՄՆ-ի ռազմական բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն է իրականացրել Իրանի դեմ՝ կիպրական նավի վրա հարձակումից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց 2023֊ի ապրիլից «Հրազդան ցեմենտ»-ի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, աշխատակիցներն արդեն 3 տարի է , ինչ աշխատավարձ չեն ստացել. Լիլիթ ՍտեփանյանՊերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել էՓոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքը
Ամենադիտված