ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը դիմել է ԱՄՆ-ին
Աշխարհ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան կոչ է արել ԱՄՆ-ին` ուղիներ գտնել շարունակելու կազմակերպության ֆինանսավորումը, որը դադարեցվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին Պաղեստինի լիիրավ անդամ դառնալուց հետո:
«Ես կոչ եմ անում ԱՄՆ վարչակազմին, Կոնգրեսին և ամերիկյան ժողովրդին գտնել ուղիներ շարունակելու աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս անհանգիստ ժամանակներում», - ասել է Բոկովան:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովը ընդունել էր Պաղեստինի անդամակցությունը կազմակերպությունում, ինչից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի վճարի մինչև նոյեմբեր նախանշված կազմակերպության հաշվին փոխանցվելիք 60 մլն. դոլարը:
Հաղորդում է Ria Novosti լրատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ