«Նոր ալիքը» տեղի կունենա Յուրմալայում
Ռուսաստան
ԱՊՀ երկրների տարածքում մեծ ժողովրդականություն վայելող «Նոր ալիք-2012» երգի միջազգային փառատոնի անցկացման վայրի վերաբերյալ մամուլում և սոցցանցերում մի շարք քննարկումներ էին ծավալվել։ Բանն այն է, որ վարկածներ կային, որ երգի փառատոնն անցկացվելու է կամ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, կամ էլ իտալական Սան–Ռեմո քաղաքում։
Սակայն նախօրեին ռուսական շոու–բիզնեսի ներկայացուցիչներ Լերա Կուդրյավցեվան և Բորիս Մոիսեեվը հայտարարել են, որ «Նոր ալիքն» անցկացվելու է ավանդույթի համաձայն Յուրմալայում՝ հուլիսի 24-ից 29-ը։
Հիշեցնենք, որ «Նոր ալիք-2010» երգի մրցույթի հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)