AlJazeera. Սիրիան ընդունել է Արաբական երկրների լիգայի քաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկները
Աշխարհ
Արաբական երկրների լիգայի ղեկավարները հայտարարել են, որ Սիրիան պատրաստ է համաձայնության գալ կազմակերպության առաջ քաշած պահանաջների շուրջ` երկրում վեց ամսից ավել տևող քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ:
Լիգայի ղեկավարությունը Սիրիայի կառավարությանը պահանջել է, որ փողոցներից դուրս բերեն ծանր հրետանին, դադարեցնել բռնությունները ընդդիմության նկատմամբ, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
«Սիրիայի պատվիրակությունը ամբողջությամբ` առանց վերապահումների, ընդունել Արաբական լիգայի կողմից առաջ քաշած հակաճգնաժամային միջոցառումների փաթեթը:
Այս մասին հայտնել է Լիգայի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ