Ռոմնին ստացել է Հյուսիսային Մարիանյան կղզիների համագործակցության աջակցությունը
ԱՄՆ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտ Ռոմնին այսօր՝ մարտի 10-ին, երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել միջանկյալ ընտրությունների ժամանակ, որոնք անցնում են ամերիկյան տարածքների սահմաններում։ Այս անգամ Ռոմնիին աջակցել է Հյուսիսային Մարիանյան կղզիների համագործակցությունը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում։
Ռոմնին հավաքել է հանրապետական հավաքների մասնակիցների ձայների 87 տոկոսը՝ դրանով իսկ ապահովելով Հանրապետական կուսակցության հաջորդ համագումարին մասնակցող բոլոր 9 պատվիրակների աջակցությունը։ Կուսակցության միակ թեկնածուն դառնալու համար անհրաժեշտ է ստանալ 1144 պատվիրակների ձայները։ Այժմ Ռոմնին ունի 400 ձայն։
Նախկին սենատոր Ռիկ Սանտորումը հավաքել է ձայների 6 տոկոսը, իսկ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը ավելի քիչ՝ ընդամենը 3 տոկոս։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)