Էրդողանի երդմնակալությանն ԱՄՆ-ն կներկայանա դեսպանատան խորհրդականի մակարդակով
Թուրքիա
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանն Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացված կլինի Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան խորհրդական Ջես Բեյլիի (Jess Baily) մակարդակով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Թուրքիայի' պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընտրված նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին: Մինչ այժմ Թուրքիայի նախագահին ընտրում էր այդ երկրի խորհրդարանը:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)