Թուրքական թերթը` Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիա այցի ու ուղերձների հնարավոր փոխանակման մասին. «Սթար»
Համաշխարհային Մամուլ
Թուրքական մամուլում լայներոն քննարկվում է նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցության և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողություններին մասնակցելու ՀՀ նախագահի կողմից Էրդողանին արված պաշտոնական հրավեր-նամակը վերջինիս փոխանցելու հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես' թուրքական «Սթար» թերթը հայտնում է, որ Նալբանդյանն Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու է գալիս 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում անցկացվելիք արարողություններին մասնակցելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-հրավերը նրան հանձնելու համար:
Ըստ թերթի՝ եթե Նալբանդյանի հետ որևէ պաշտոնական հանդիպում Անկարայում տեղի չունենա, ապա սպասվում է, որ Էրդողանն էլ կհղի «անհրաժեշտ է երկու երկրների միջև հարաբերությունները նորմալացնելու համար առանց նախապայմանների բանակցություններ սկսել և սառնարանից հանել ստորագրված արձանագրությունները» բովանդակությամբ ուղերձ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)