Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել ՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը 

Հասարակական ընթացակարգերը կայացած չեն Սերժ Սարգսյանի պատճառով. Արա Նեդոլյան

Հասարակություն

Լուրեր.com-ի զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը:

-Պարո՛ն Նեդոլյան, Սերժ Սարգսյանը ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ հնչած իր ելույթում պարբերաբար շեշտում է «պիտի հավատաս, որ փոխես» արտահայտությունը ու նաև «եթե չես հավատում քո պատգամավորին, ուրեմն դու պատգամավոր չունես, չես հավատում դատարանին, ուրեմն' դատարան չունես» և այլն: Ի՞նչ եք կարծում, հավատը՝ որպես քաղաքական, հասարակական կատեգորիա, իշխանություն-քաղաքացի փոխհարաբերությունների համատեքստում ընդունելի՞ կատեգորիա է:

-Բնավ ո՛չ, հավատը ստուգաբանվում է նրա նշած պետական մարմինների՝ դատարան, խորհրդարան և այլն, գործառույթներով: Կատարվո՞ւմ են համապատասխան գործառույթները, թե՞ ոչ. Այստեղ, բնականաբար, հավատի հարց չկա: Հավատալ կարելի է մի բանի, որը չես կարող ստուգաբանել և պարզել՝ ինչպես է աշխատում: Իսկ իր նշած պետական մարմինները բազմիցս ստուգաբանված են, և կարծում եմ, որ հիմնականում չեն աշխատում: Այնպես որ, Սերժ Սարգսյանը խառնում է բոլոր կատեգորիաները և իրեն պահում է որպես նախընտրական խոստումներ տվող մեկը, այլ ո՛չ իբրև մի մարդ, որը արդեն 4 տարի է՝ կառավարում է, ուստի պարզ է արդեն՝ կարելի՞ է հավատալ նրան, թե՞ չի կարելի: -

Ի՞նչ եք կարծում, իշխանությունների՝ լուրջ փաստարկներ չունենալո՞վ է պայմանավորված այն, որ խոսակցությունը տեղափոխում են դավանաբանական, կրոնաբանական դաշտ՝ հավատալ-չհավատալ…

-Այո: Տիգրան Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը միֆ են հորինել, որը տարածել են իրենց պաշտոնավարման առաջին օրերից: Չորս տարվա ընթացքում մատը մատին չխփած Սերժ Սարգսյանն ու իր կուսակցությունը, որը նրան միաձայն ընտրել է, այդ միֆն են պաշտպանում, ցանկանում են համոզել, թե իբր փորձում են ինչ-որ բարեփոխումներ իրականացնել, թե իբր պայքարում են ինչ-որ մութ ուժերի դեմ, որոնք եթե հանկարծ գան, պետության վիճակն ավելի վատ է լինելու: Ահա այդպիսի խաղ է, որը, սակայն, դժվար թե արդեն որևէ մեկին համոզի:

-Սերժ Սարգսյանի ելույթում մի այլ շեշտադրում ևս կար. նա անընդհատ խոսում էր ազգի՝ իբրև բարձրագույն կատեգորիայի մասին: Մասնավորապես՝ Սարգսյանն ասում է. «Մենք հավատում ենք, որ ազգը շատ ավելին է, քան հասարակական պայմանագրով միավորված ընդհանուր բնութագիր ունեցող մարդիկ: Մենք հավատում ենք, քանի որ այդ հասարակական պայմանագիրը ոչ այդքան տառի վրա է հիմնված և տառով է պայմանավորված, որքան այդ ազգի ոգով»: Ինչու՞ է նա անընդհատ վկայակոչում ազգ հասկացությունը և ո՞րն է դրա ենթատեքստը:

-Սերժ Սարգսյանի խոսքից շատ պարզ երևում է, որ նա ուզում է արդարացնել այն, որ հասարակական պայմանագիրը չի գործում, որ հասարակական բոլոր ընթացակարգերը կայացած չեն, կայացած չեն ի՛ր պատճառով: Ազգն ընթացակարգերի միասնություն է, որտեղ ամեն մեկի իրավունքն անպայման լինում է պաշտպանված, հարգված և ճանաչված: Այդ ընթացակարգերն են ստեղծում հասարակություն, ստեղծում միասնություն, որոնք էլ ժամանակակից աշխարհում կոչում են ազգ: Եթե խոսվում է քաղաքական, հասարակական և իրավական կապերի նկատմամբ էթնիկ կապերի գերակայության մասին, գերադասություն է տրվում ոչ հասարակական բնույթի կապերին՝ ընտանեկան, ընկերական, և այդպիսով դրանց առավելություն է տրվում սահմանադրական կարգի նկատմամբ: Սերժ Սարգսյանի խոսքն այդ հայեցակարգի շարունակությունն է, այն է՝ սահմանադրական կարգը ոչինչ է, սահմանադրական մշակույթը ոչինչ է, կան ավելի բարձր բաներ՝ հանուն որոնց կարելի է դրանք ոտնահարել:

-Եվ, փաստորեն, առաջ է քաշվում «ազգ» եզրը, որն իրենց գործածմամբ որևէ սահմանման կարծես թե չի տրվում…

-Այո, նրանք դրա տակ դնում են էթնիկ միասնությունը, որն ինքնին ոչինչ չի նշանակում: Հասարակությունն իրականում սկսվում է այնտեղից, որտեղ կա փոխադարձ իրավունքների ճանաչում և որտեղ ամբողջ հասարակական քաղաքակիրթ կյանքը կառուցված է ոչ էթնիկ կապերի վրա:

-Ձեր կարծիքով՝ Սերժ Սարգսյանն ու իր թիմն իրո՞ք այդպես են պատկերացնում «ազգ» հասկացությունը, թե՞ սա ընդամենն իրենց քայլերն արդարացնելու, հասարակության հոգեբանությունը մանիպուլյացիայի ենթարկելու ձև է:

-Ես կարծում եմ՝ այդ երկուսը, փաստորեն, նույն բանն են. հավատալ ազգի գերակայութայանը օրենքի և Սահմանադրության նկատմամբ նույնն է, թե իրականացնել հասարակական մանիպուլյացիա: Այդ երկու պնդումների մեջ սկզբունքային տարբերություն չկա: Ցանկացած ոք, որ պնդում է էթնոսի գերակայությունը, իրականացնում է այդ հասարակական մանիպուլյացիաները, մարդու և քաղաքացու իրավական, սահմանադրական իրավունքները չճանաչելու և ոտնահարելու նպատակով: Այստեղ հավատալ-չհավատալու հարց չկա, քանի որ հավատում են ինչ-որ դրական և աշխատող բաների, իսկ եթե հավատում են ի սկզբանե դատարկ և վերացական բաների, նշանակում է՝ իրական կյանքում գնում են խաբեության, բռնության և այլ հանցանքների:

-Այնուամենայնիվ, մեր իրականությունում կարծես թե նմանատիպ կաղապարված ձևակերպումները տարածված են: Ի՞նչ պետք է անել, որ քաղաքացիները չընկնեն այդ կեղծ երևույթների ազդեցության տակ:

-Հարցն այն է, թե ի՞նչ կարող են ակտիվ գործողության դաշտում անել ընդդիմադիր ուժերը, որ այդ պատկերացումը փոխվի: Ես կարծում եմ, որ պետք է (և այդ արվում է արդեն ու պետք է ավելի ինտենսիվ անել) բացատրել քաղաքական, նաև քաղաքացիական պայքարի իմաստը, այն է՝ լիազորել, իշխանավորել մարդուն, քաղաքացուն: Ընդդիմադիր պայքարի և առհասարակ քաղաքակրթության հաստատման իմաստը կայանում է յուրաքանչյուրի լիազորման ու իշխանավորման մեջ՝ ի հակադրումն տարբեր խմբերին արտոնություններ շնորհելուն, որոնք իբր գիտեն՝ ինչն է լավ ազգի համար և ինչն է վատ: Այդ դատարկ համընդհանրությունների փոխարեն պետք է հաստատվի յուրաքանչյուրի իրավունքը և՛ քաղաքական ոլորտում (նախ և առաջ՝ ընտրական իրավունքը), և՛ տնտեսական ոլորտում (մոնոպոլիստական կապիտալի վերացումը և յուրաքանչյուրի հնարավորության ապահովումը՝ մասնակցել տնտեսական կյանքին), և՛ մշակութային մոնոպոլիայի վերացումը: Մոնոպոլիայի, որը պահում են իշխանական, արտոնյալ մշակութային գործիչներ, որոնք իբր շատ լավ հասկանում են ու ներկայացնում «ազգի» հնարովի մետաֆիզիկան: Մշակույթը յուրաքանչյուրի՝ գործելու, հաստատելու, վերաիմաստավորելու և դրանով՝ կայացնելու, ազատ ինքնաարտահայտման ոլորտն է: Գործնական իմաստով այդ կաղապարները կարելի է ջարդել ՝ ամեն մարդուն բացատրելով, որ նա է իր իրավունքների և ինքնիշխանության տերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել
Ամենադիտված