Էրդողանը երդվեց
Թուրքիա
Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, Ազգային մեծ ժողովում պաշտոնապես երդվելով, ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber գործակալությունը:
Թուրքիայի Մեջլիսի նախագահի թույլտվությամբ մոտենալով ամբիոնին' Էրդողանն արտասանել է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված երդման տեքստը: Արարողությունից հետո Թուրքիայի նահանգներում 101 կրակոց է հնչել: Երդումից հետո Էրդողանն իր շարասյունով կուղևորվի Չանքայայի նախագահական պալատ' արարողակարգի երկրորդ հատվածն իրականացնելու:


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)