Մոտ 300 մերկ հեծանվորդ է անցել Լիմայի փողոցներով՝ պահանջելով հարգել իրենց իրավունքները
Աշխարհ
Ավելի քան 300 մերկ հեծանիվորդներ անցել են Պերուի մայրաքաղաք Լիմայի կենտրոնական փողոցներով՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով վարորդների կողմից ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները, մասնավորապես՝ հեծանվորդների իրավունքները խախտելու դեմ:
«Սա մեր մարմինն է: Մենք մեքենա չունենք՝ մեզ պաշտպանելու համար: Խնդրում ենք, հարգե՛ք մեզ»,- ակտիվիստներից մեկի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:
Ակցիային մասնակցել են ինչպես տղամարդ, այնպես էլ կին հեծանվորդներ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2011-ին Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 2830 մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ