Ֆիզիկոսները ստեղծել են ամենաճշգրիտ ատոմային ժամացույցը
Աշխարհ
Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականներն առաջարկել են ատոմային ժամացույցի մի սխեմա, որի շնորհիվ ժամացույցը մի քանի անգամ ավելի ճշգրիտ է աշխատում, քան այժմ գոյություն ունեցող ամենաճշգրիտները: Սխեման այնպիսին է, որ ժամացույցը տեսականորեն կարող է սխալվել ընդամենը վայրկյանի մեկ տասերորդ մասով, այն էլ՝ 14 միլիարդ տարվա կտրվածքով: Համեմատության համար նշենք, որ Տիեզերքի գոյության ժամանակն է 13,6 միլիարդ տարի:
Ժամանակի չափման համար որպես հիմնական օբյեկտ գիտնականներն առաջարկում են օգտագործել թորիում քիմիական տարրի դրական իոնը: Գիտնականները պարզել են, որ այդ իոնում մագնիսական վիճակի փոփոխությունը՝ կախված մագնիսական մոմենտի հետ, կարելի է օգտագործել ժամանակը հաշվելու համար, հաղորդում է Lenta.ru-ն:
«Ատոմային ժամացույցում իբրև ուղեցույց է օգտագործվում ատոմի միջուկի շուրջ գտնվող էլեկտրոնը: Բայց մեզ հաջողվեց ցույց տալ, որ լազերի միջոցով մենք կարող ենք միջուկի շուրջ էլեկտրոնների շարժումն այնպես ուղղորդել, որ իբրև ուղեցույց հանդես գա ատոմի միջուկի նեյրտրոնը»,- ասել է գիտնականներից մեկը:
Ժամի ճշգրտությունն այս դեպքում կապված է այն բանի հետ, որ նեյտրոններն ավելի քիչ են տրվում արտաքին ազդեցություններին, քան էլեկտրոնները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ