Facebook-ը վեր է ածվում անձնական թերթի
Աշխարհ
Facebook սոցիալական ցանցում նոր ֆունկցիա է ի հայտ եկել, որը նորությունների ժապավենը դարձնում է անձնական թերթի նման մի բան: Սոցցանցի օգտատերերն այժմ արդեն կարող են կազմել իրենց հետաքրքրությունների ցուցակներ՝ դրանցում ավելացնելով հայտնի մարդկանց հանրային ու սեփական էջերի բաժանորդագրում:, հաղորդում է Вести-ն:
Նոր ֆունկցիան հնարավորություն է ընձեռում թերթերի նմանությամբ նորությունների ժապավենում հայտնվող տեղեկությունները դասակարգել ըստ բաժինների: Օրինակ՝ այն օգտատերերը, որոնք ցանկանում են հետևել ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական փուլին, կարող են ստեղծել Քաղաքականություն ցուցակը և դրանում ավելացնել թեկնածուների անձնական էջերը:
Նոր մենյուն տեղակայված է սոցցանցի գլխավոր էջի ձախ կողմնային հատվածում: Հետաքրքրությունների ցուցակի գաղտնիությունն ամբողջությամբ կարգավորվում է. դրանք կարելի է դարձնել բոլորի համար տեսանելի կամ թաքցնել մյուս օգտատերերից, ինչպես նաև կիսվել հետաքրքրություններով: Նոր ֆունկցիան սոցցանցի բոլոր օգտատերերին հասանելի կդառնա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ