Ընտրությունները դեռ չսկսած՝ արդեն իսկ հրապարակավ և բացահայտ կեղծվում են
Հասարակություն
«Էս երկիրը երկիր է, բայց գլուխը խարաբ է (տես ՀՀ սահմանադրություն, Գլուխ 3): Ես հավատում եմ, որ գլուխը փոխենք, ձկան հոտած մասը բուժենք՝ կապրենք մեր երկրում, ինչպես ձուկը ջրում: Ի դեպ, հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզարշավի մեկնարկից շուրջ մեկ ամիս առաջ ցուցադրեցին ՀՀԿ-ի նախընտրական հոլովակը, ինչը նշանակում է, որ էս պահից սկսած հանգիստ խղճով կարող ենք բարձրաձայնել՝ ընտրությունները դեռ չսկսած՝ արդեն իսկ հրապարակավ և բացահայտ կեղծվում են»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է օգտատերերից մեկը:
Օգտատերը գրառման տակ նաև պարզաբանում է թողել. «Փաստորեն, Սերժ Սարգսյանը խաբեց բոլորին և հրապարակավ հայտարարեց, որ ոչ թե օրենքի տառին, այլ ոգուն պետք է հավատարիմ լինել, բայց իրականում կառչելով մեր ընտրական օրենսգրքի 5-րդ գլխի (հոդված 18-ի) սույն դրույթից՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը, փուռը տվեց օրենքի ՈԳԻՆ եւ առաջինը խախտեց հաջորդ՝ 19-րդ հոդվածի առաջին դրույթը, այն է՝ հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի օգտվելու իրավունք»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը