Թուրքիայում շարունակվում են նուրսիստների ձերբակալությունները
Թուրքիա
Թուրքիայում շարունակվում են, այսպես կոչված, «զուգահեռ պետության» արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի կողմնակից նուրսիստների ձերբակալությունները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը, անցյալ դեկտեմբերից Ստամբուլում անցկացված արդեն թվով 3-րդ գործողությունների արդյունքում իրավապահ մարմինները ձերբակալել են 33 ոստիկանների, որոնցից 14-ը բարձրաստիճան սպաներ:
Թուրքիայի իշխանությունները նրանց մեղադրում են նուրսիստների հետ կապեր ունենալու և հակապետական գործունեություն ծավալելու մեջ:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:
Ֆաթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում և մի շարք այլ երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները որոշել են 2014 թ. սեպտեմբերից փակել գյուլենական համայնքին պատկանող բոլոր կրթական և հասարակական հաստատությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)