Լավրովը կոչ է արել չմոռանալ Պաղեստինի հարցի մասին
Ռուսաստան
«Անհրաժեշտ է թույլ չտալ, որ պաղեստինյան հարցը «մոռացվի» արաբական գարնան, աշնան կամ ձմռան ֆոնին»՝ մերձավորարևելյան միջնորդների քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) նիստի նախօրեին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Մոսկվան հանդես է գալիս քառյակի և Արաբական երկրների լիգայի առավել ակտիվ աշխատանքի օգտին՝ պաղեստինա–իսրայելական հակամարտության կարգավորման գործում, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Մենք միշտ էլ հանդես ենք եկել Արաբական երկրների լիգայի հետ համատեղ քառյակի ակտիվ դերակատարման օգին, սակայն դեռևս քառյակի ոչ բոլոր անդամներն են պատրաստ նման համագործակցության»,– շեշտել է Լավրովը Կահիրեում տեղի ունեցած Արաբական երկրների լիգայի անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստին ելույթ ունենալիս, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)